Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկան հայ ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճում, 74 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Արսեն Ջուլֆալակյանը: 2-րդ տեղը գրավեց Կարեն Մնացականյանը (66 կգ):
Ազատ ոճայինների մրցավեճում եւս Հայաստանի պատվիրակներն անմասն չմնացին խաղարկվող պարգեւներից: 66 կգ քաշայինների մրցաշարում Սուրեն Մարկոսյանը հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Հարություն Ենոքյանը (74 կգ) հասավ մինչեւ եզրափակիչ եւ գրավեց 2-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ