«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԵՐԲ ՕՏԱՐԸ ՏԵՐ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սոթքի ոսկու հանքավայրի նոր ֆաբրիկայի կառուցման մասին քննարկումը նշանավորվել է արտառոց միջադեպով: «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության հնդիկ նախագահ Սանջեյ Դալմիան բառացիորեն արգելել է դահլիճ մտնել «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին կայացած նույնօրինակ քննարկման ժամանակ Կանաչների միության նախագահը չափից ավելի շատ է գրավել հնդիկների ուշադրությունը` նախանձախնդրությամբ ապացուցելով նոր գործարանի կառուցման անխելամտությունն ու վտանգները:

Երեկ հնդիկ նախագահը հրավիրատոմս է պահանջել, եւ չնայած Հակոբ Սանասարյանն ընդդիմացել է, թե իրեն հրավիրել է բնապահպանության նախարարությունը, եւ բացի այդ ներկաներից ոչ ոքից հրավիրատոմս չի պահանջվում, հնդիկն աներեր է մնացել:

Քննարկման մասնակիցներից ոչ ոք բողոքելու փորձ չի արել` գոնե այդ կերպ ընդվզելու օտարերկրացու կամայականության դեմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4