Սեփական բնակարաններ ունեցող սպիտակցիները երկրաշարժից հետո կորցրին բնակարաններն էլ, այդ բնակարանների փոխարեն պետությունից փոխհատուցում ստացված գումարներն էլ: Այսօր քաղաքում 962 այդպիսի ընտանիքներ կան: Այդ գումարները նրանք ստացան խնայբանկի ավանդների տեսքով եւ ձեռք չտվին դրանց, քանի որ Միխայիլ Գորբաչովը խոստացել էր 2 տարվա մեջ աղետի գոտու բնակարանների հարցը լուծել: Ոչ 2, ոչ էլ 10 տարում հարցը չլուծվեց, փոշիացան նաեւ բնակարանային ավանդները: Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանից տեղեկացանք, որ կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել Լոռու մարզին` սեփական հատվածի բնակարանաշինության համար: Շինարարությունը կսկսվի հաջորդ տարվանից, եւ խնդիրը մասնակիորեն կլուծվի:
Կ. Դ.