ԼՈՆԴՈՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Քրիստիզ» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:
Ինչպես հաղորդել է «Բլումբերգ» գործակալությունը, «Ձկնորսական նավակը ռուսական խարսխված նավի կողքին» կտավի ուկրաինացի գնորդը ներկայացել է որպես «Ալեքսանդր»ՙ հայտնելով միայն, որ զբաղվում է նավթամշակմամբ:
«Իմ գնած նկարներն ազգի հարստությունն են. ռուս եւ ուկրաինացի նկարիչները նույն դպրոցն են ներկայացնում», ասել է նա: