«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳՙ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ 400-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգՙ նվիրված Նոր Ջուղայի 400-ամյա պատմությանն ու մշակույթին: 1996 թ. Լոս Անջելես քաղաքում հիմնադրված «Փերիա» մշակութային կենտրոնը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Եվ ահա մի նոր անակնկալ է պատրաստել «Փերիա» մշակութային կենտրոնը հայաստանցիներիս համարՙ իրանահայ աշուղներ «Կարոտի կանչ-3» բացառիկ համերգը: Ինչպես տեղեկացրեցին «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը եւ ԱՄՆ-ից ժամանած «Փերիա» կենտրոնի նախագահ Մասիս Բաղդասարյանը, որոնց համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի, հայ իրականության մեջ առաջին անգամ բեմ են հանում տարածաշրջանային աշուղական արվեստը ներկայացնող մի ծրագիր: Համերգային ծրագիրը բաղկացած է լինելու 25 ստեղծագործություններից, որոնցից 24-ը 18-19-րդ դարերի 14 հայ աշուղների երգեր են, իսկ մի երգը հարգանքի տուրք է այն երկրին, որտեղ ապրել ու ստեղծագործել են հայերը... Համերգային ծրագիրն իրականացվում է «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի հետ, Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ «Փերիա» մշակութային կենտրոնը մինչեւ 2010 թ. համար մշակած այս հատուկ ծրագրով կշրջեն աշխարհի այն երկրներով, որտեղ կան իրանահայեր եւ ամեն անգամ համերգային ծրագրում կընդգրկվեն տվյալ տարածաշրջանի աշուղների ստեղծագործությունները:

Ասուլիսը սկսելուց առաջ Թ. Պողոսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց 88-ի երկրաշարժի եւ նախորդ օրը Իրանում տեղի ունեցած ավիավթարից զոհվածների հիշատակին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4