«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ԿԵՍ ԿԻԼՈԳՐԱՄ ԲՈՂՈՔ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ԷՎԱՆՍԻՆ

Ռուբեն Թորոսյանը դատարանների 93 որոշումների պատճեններից բաղկացած 0,5 կգ-անոց քաշի թղթերի կապոց է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին: «Դատական համակարգը քննարկման չընդունեց օրենքով նախատեսված ոչ մի նման դիմում-բողոք` ի սկզբանե հարցականի տակ դնելով հանրաքվեի արդյունքները», գրված է կից նամակում: «Հանրաքվեի արդյունքների աղավաղման անուղղակի մասնակից» անվանելով դեսպանին, Ռուբեն Թորոսյանը մտադիր է պատասխանի չարժանանալու դեպքում դիմել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտին` ամերիկյան իշխանություններին բողոքելու իրենց «օրինախախտ չինովնիկից»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4