«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2005-12-13 | #228, 2005-12-14 | #229, 2005-12-15


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` ակնկալելով, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք, առավել եւս բռնություն լրագրողի նկատմամբ, պատկան մարմինների կողմից կբացահայտվի, եւ մեղավորները կկրեն համարժեք պատասխանատվություն:

Պաշտպանի գրասենյակից ստացված տեղեկության համաձայն, Լարիսա Ալավերդյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած լրագրողներին ծեծելու արատավոր պրակտիկան լրջորեն հարվածում է երկրի հեղինակությանը եւ սպառնում Հայաստանում խոսքի ազատության եւ տեղեկատվության մատչելիության իրավունքների լիարժեք ապահովմանը: Հուսադրող չեն նաեւ միջազգային կազմակերպությունների արձանագրած ցուցանիշները: Մասնավորապես «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վարկանշային ցուցակում Հայաստանը 23 կետով զիջել է իր դիրքը նախորդ տարվա համեմատությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4