«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2005-12-13 | #228, 2005-12-14 | #229, 2005-12-15


ՆԻԳԵՐԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻՆ

Իրականանում է Արա Աբրահամյանի խոստումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտնել է, որ Նիգերիայում նավթի մաքսանենգության մեղադրանքով 1 տարի առաջ ձերբակալված ռուսաստանցի 12 նավաստիներին տեղական դատարանը երեկ ազատ է արձակել:

«Հենց նոր մեր փաստաբանը տեղեկացրեց, որ մեր նավաստիների դեմ հարուցված մեղադրանքը մեղմացվել էՙ պատժի ժամկետը դարձնելով 6 ամիս: Հաշվի առնելով, որ նավաստիներն արդեն կրել են այդ պատիժը, դատարանը նրանց ազատ է արձակել», ասել է նա:

Նավաստիների հայրենիք վերադառնալու կոնկրետ օրը Արա Աբրահամյանը երեկ չի նշել, քանի որ դեռեւս լուծված չեն ընթացակարգային ու անձնագրային որոշ հարցեր: «Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ինձ ասել է, որ ընթացակարգային հարցերը թերեւս ձգձգվեն մինչեւ հունվարի սկիզբ», նշել է Արա Աբրահամյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4