Դեկտեմբերի 17-ին, ժամը 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը տեղի կունենա հայ կազակների մասին պատմող գրքի շնորհանդես: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ գրքի հեղինակը ԽՍՀՄ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանն է: Թերթի տեղեկությունների համաձայն, գրքի շնորհանդեսը կազմակերպում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը (ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյան) եւ Հայ կազակների միջազգային միավորումը (ատաման` կազակական զորքերի գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյան):