Իրանում Հայաստանի դեսպանությունն ահազանգ է ստացել, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով ջարդում եւ փշրանքների են վերածում 2000 թ. նույն ադրբեջանցիների սրբապղծություններից փրկված հայկական խաչքարերը: Դեսպանությունը սա որակում է Ադրբեջանի կողմից պատմության նենգափոխման հերթական քայլ, որով փորձ է արվում հայկականության եւ հայության հետքը ոչնչացնել Նախիջեւանի տարածքում:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսն ադրբեջանցիների վանդալիզմի առնչությամբ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահինՙ հայտնելով իր խորը ցասումը եւ ընդվզումը: