«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

48 կողմ, 3 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով Լիտվայի խորհրդարանը (Սեյմ) երեկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, երեկոյան տեղեկացրեց Հանրային (Հ1) հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը: Դրանով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած շուրջ 2 տասնյակ երկրների թիվը ավելանում է եւս մեկով:

Դեռեւս մեզ հայտնի չէ, թե լիտվական խորհրդարանի այս ճանաչումը իրավական-իրավաբանական գործնական հետեւանքներ կունենա՞ այդ երկրի ներսում, սակայն կարծում ենք, որ դա կներազդի Բալթյան մյուս երկու երկրներիՙ Էստոնիայի եւ Լատվիայի խորհրդարանների հետագա համապատասխան որոշումների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4