Հայաստանի արտգործնախարարը երեկ հայտարարեց, որ շարունակում է անիմաստ համարել իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումները, քանի դեռ դրանք ուղղված չեն կոնկրետ արդյունքների հասնելուն: Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում ընդգծեց, որ թուրքական կողմը շահարկում է արտգործնախարարների մակարդակով հանդիպումների փաստը, այդ ձեւով փորձելով միջազգային հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե իբր իրականում հայ-թուրքական երկխոսություն է ընթանում: