Երեկ Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հայաստանի ԱԳԳԾ-ն դեկտեմբերի 9-ին քննարկվել էր ՆԱՏՕ-ի քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարող հանձնաժողովի համատեղ նիստում: Օրերս արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում նշել էր, որ ծրագիրը կհաստատվի մինչեւ դեկտեմբերի 18-ը: Ուշագրավ է նաեւ, որ ծրագիրը հաստատվեց հենց երեկ, երբ Սոչիում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարն էին քննարկում Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը: