Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքի արվարձանում վանդալները 50-ից ավելի գերեզման են պղծել: Քաղաքի հայ համայնքից ստացված տվյալներ վկայակոչելով, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ պղծված գերեզմանների մեծ մասը պատկանում է ռուսներին: Տուժել են նաեւ հայկական, գնչուական եւ կորեական գերեզմաններ:
Գեորգիեւսկի հայ համայնքի նախագահ Յուրի Սահակյանի խոսքերով, քաղաքի վարչակազմը խոստացել է 3-4 օրում վերականգնել վնասված բոլոր տապանաքարերը: Ավելի վաղՙ դեկտեմբերի լույս 6-ի գիշերը անհայտ չարագործները Ստավրոպոլի երկրամասի Նադեժդա գյուղում պղծել էին 14 հայկական գերեզման: