ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ընտանիքում ծնվել է երկրորդ որդին: Ինչպես հաղորդում է «Փրայմ նյուսը», նորածինը տղա է, 3,800 գրամ քաշով, հասակը` 52 սմ:
Նախագահի որդուն կոչել են Նիկոլոզ: Սաակաշվիլու բացատրությամբ, այդպես ծրագրված է եղել նախապես` եթե լույս աշխարհ գա տղա, ապա նրան կկոչեն Նիկոլոզ, քանի որ նախագահի ավագ որդու անունը Էդուարդ է ի պատիվ Սանդրա Ռուլովսի հոր, այժմ եկել է ժամանակը երկրորդ որդուն կոչելու նախագահի հոր պատվին:
Դրանից բացի, համընկել է եւ այն, որ այսօր Վրաստանում նշում են «Նիկոլոզոբա» կրոնական տոնը: