Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 20-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, որոշեց ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից 2006 թ. ԿԲ-ում պահուստավորված գումարների դիմաց ԿԲ կողմից վճարվող տոկոսները հաշվարկել տարեկան 0 տոկոս դրույքով:
Խորհուրդը փոփոխություններ կատարեց «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց հաշվառել «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղերը դրամական փոխանցումներ իրականացնելու համար եւ վերջինիս տրամադրել «Թրավելեքս» դրամական փոխանցումների արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
ԿԲ խորհուրդը որոշեց հրատարակել «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամսական պարբերականի 2005 թ. նոյեմբեր ամսվա համարը:
ԿԲ մամուլի ծառայություն