«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2005-12-20 | #233, 2005-12-21 | #234, 2005-12-22


ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՔՈՒ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 17-ին կկայանա ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի, որը մեղադրվում է Հունգարիայում հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ, եւս մեկ դատավարություն: Սաֆարովի շահերը ներկայացնող փաստաբան Ադիլ Իսմայլովը հայտարարել է, որ Բուդապեշտի իրավապահ մարմինները եւս մեկ քրեական գործ են հարուցել ընդդեմ Ռ. Սաֆարովի: Դրա համար պատճառ է ծառայել բանտային հսկիչների հետ ադրբեջանցի սպայի հակամարտությունը: Ըստ Ա. Իսմայլովի, առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի դիրք այդ հարցում կզբաղեցնի Ադրբեջանը եւ ինչ կձեռնարկի տվյալ դատավարության առնչությամբ: Նա ասել է, որ պատրաստ է պաշտպանելու իր պաշտպանյալին դատական նիստում, որը կկայանա հունվարի 17-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4