Վերջին շրջանում կարծես թե, լուրջ տեղաշարժեր են նկատվում «Արմենտել» ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող թե՛ նոր ծառայությունների մատուցմամբ եւ թե՛ ծառայությունների որակի բարելավման առումով: Կասկածից վեր է, որ այդ ամենում իր դերը ունեցավ նաեւ կապի ոլորտում մրցակցային դաշտի ձեւավորումը: Ինչը խրախուսեց նաեւ նոր ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը: Այսպես դեռ 2005-ի ապրիլի 25-ից Հայաստանում սկսել է գործել նոր ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը, որն ունի բարձր որակ եւ հանրապետությունում ամենամատչելին է: Այդ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Արմենտելի» բոլոր բաժանորդային սպասարկման կետերում ինտերնետ հեռախոսակապի քարտեր, որոնք ընդհանուր առմամբ 5 տեսակի են: Գուցե շատերի համար անսպասելի, վերջին ամիսներին նաեւ նկատվում է, որ «Արմենտելը» սկսել է իրականացնել նաեւ ճկուն գնային քաղաքականություն: Այսպես, օրինակ, 2005 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ Ծննդյան տոների ավարտը «Արմենտելը» ներկայացնում է իր հեռախոսակապ ծառայության տարեմուտի հատուկ առաջարկ: Ընդ որում, շատ ցածր գներով: Ընդ որում, ծառայություններից կարելի է օգտվել նաեւ քարտոֆոնների միջոցով, իսկ գումարը գանձվում է վայրկյանների ճշտությամբ: Իսկ այս Ամանորյա օրերին «Արմենտել»-ը բջջային համակարգի իր բաժանորդների համար նոր անակնկալներ է պատրաստել: Այն է` քաղաքացիները ազատ կարող են ձեռք բերել Easy Card-եր եւ նրանք, ովքեր կակտիվացնեն իրենց Easy card-երը դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում, ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում կստանան լրացուցիչ 2800 դրամ խոսելաժամանակ: Իսկ նրանք, ովքեր դեկտեմբերի 24-ից սկսած մինչեւ հունվարի 23-ը կդառնան «Արմենտելի» շարժական կապի պայմանագրային համակարգի բաժանորդներ, չեն վճարի 5400 դրամ ակտիվացման վարձ: