Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 23-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Վարկային կազմակերպությունների գրանցումն ու լիցենզավորումը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հաշվառումը, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 13-ը:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը տրամադրեց «Հայխնայբանկ» ՓԲԸ-ին «ՎԻԶԱ» միջազգային քարտային վճարումների արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 614 լիցենզիան:
ԿԲ մամուլի ծառայություն