«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2006-01-11 | #3, 2006-01-12 | #4, 2006-01-13


ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՊԱՐԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Սան Ֆրանցիսկոյի եւ ծովածոցի «Մուսա լեռ» հայրենակցական միությունը Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ եւ Մուսա լեռան հերոսամարտում զոհված 18 հերոսների հիշատակին հրապարակել է «Մուսա լեռան պարեղանակներ» խտասալիկը: «Նոր օր» շաբաթաթերթի ներկայացմամբ, այդ խտասալիկով փրկվել են մուսալեռցիների ազգագրական 7 տոհմիկ պարեղանակները, որոնք մշակվել են եւ կպահպանվեն: Իսկ խտասալիկում տեղ գտած 8-րդ երգը մուսալեռցիների հանրահայտ «Կարմիր Ֆըստան հագուծ ի» պարերգն է: Մուսալեռցիների այդ հնավանդ պարեղանակների արձանագրման, մշակման, զարգացման եւ գործիքավորման պատասխանատու գործը վստահվել է վաստակաշատ ստեղծագործող, հմուտ երաժշտագետ Արմեն Մանդակունուն: «Մուսա լեռան պարեղանակները» խտասալիկը հարստացնում է մեր ժողովրդական երաժշտարվեստի գանձարանը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4