«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԱԲԽԱԶԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը հանդես է եկել հայտարարությամբՙ կապված Սուխումի հայկական դպրոցի մոտ Նոր տարվա գիշերը տեղի ունեցած պայթյունի եւ հակահայկական բովանդակությամբ թռուցիկների տարածման դեպքերի հետ: Ֆորումի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ փաստը գնահատվում է սադրիչ եւ նպատակ ունի Աբխազիայում ազգամիջյան խնդիրներ բորբոքել եւ ապակայունացնել իրավիճակը:

Ֆորումն անդրադարձել է հունվարի 12-ին Աբխազիայի ղեկավարների հետ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը, մասնավորապես ղեկավարների այն արտահայտություններին, թե տեղի ունեցածում մեղավոր են նրանք, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ ներկա նախագահի թեկնածությանը քվե չեն տվել: Ֆորումը կարծիք է հայտնել, թե Աբխազիայի ղեկավարության նման որակումները ստվեր են գցում Աբխազիայի ազգային համայնքների վրա, ուստի եւ կոչ է արել առաջնորդվել ոչ թե խմբային շահերով, այլ համապետական եւ համազգային խնդիրներով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4