«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԻՐԱՔՈՒՄ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՀԱՅ ՊԱՏԱՆԴԸ

Ֆրանսիական լրատվական գործակալությանը հղում անելով` Փարիզի «Յառաջ» օրաթերթը տեղեկացնում է, որ Իրաքում 5 ամիս առաջ պատանդ վերցված կիպրահայ Կարո Ճիյերճյանը դեկտեմբերի 31-ին ազատ է արձակվել: Կիպրոսի արտգործնախարարությունը հայտնել է, թե նա շուտով կվերադառնա Կիպրոս: Լիբանանի եւ Կիպրոսի քաղաքացիություն ունեցող Ճիյերճյանը առեւանգվել էր Բաղդադի Մանսուր շրջանից, որտեղ զբաղվում էր իրաքյան եւ ամերիկյան զորքերին սնունդ հայթայթելու գործով: Քաղաքացուն ազատ արձակելու համար առեւանգիչները փրկագին էին պահանջել նրա գործարանատիրոջից, բայց հստակ գումարի չափը չի նշվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4