Հունվարի 16-ի որոշմամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Երեւանի քաղաքապետի տեղակալ է նշանակել Կարեն Դավթյանին: Մասնագիտությամբ ինժեներ-շինարարը 1986-88 թթ. աշխատել է «Աբովյանշին» տրեստումՙ որպես աշխղեկ, այնուհետեւ ՀԽՍՀ պետական շինարարական կոմիտեումՙ տեսչության պետ: Կարեն Դավթյանը վեց տարի եղել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն, այնուհետեւ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման վարչության պետ, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ: Վերջին երկու տարում Կարեն Դավթյանը եղել է քաղաքապետարանի «կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Անկուսակցական է, երկու զավակների հայր: Նա այսօրվանից կզբաղեցնի իր նոր պաշտոնը:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ