«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 2 մլրդ 27 մլն դրամով եւ հունվարի 12-ին կազմել 193 մլրդ 992 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 21 մլրդ 568 մլն դրամով, զուտ ներքին ակտիվներն աճել են 19 մլրդ 541 մլն դրամով:

2005 թ. դեկտեմբերի 23-ից 2006 թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 11 մլրդ 722 մլն դրամով եւ հունվարի 8-ին կազմել 366 մլրդ 18 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2 մլրդ 441 մլն դրամով, կազմելով 141 մլրդ 915 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 4 մլրդ 889 մլն դրամով եւ կազմել 57 մլրդ 465 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 267 մլն դրամով եւ կազմել 22 մլրդ 501 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 4 մլրդ 126 մլն դրամով եւ կազմել 144 մլրդ 138 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 174 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 2 մլրդ 169 մլն դրամով), ժամկետայիններըՙ 82 մլրդ 964 մլն դրամ (նվազումըՙ 6 մլրդ 295 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 25-շաբաթյա 1 մլրդ դրամի ԿԲ պարտատոմսեր` 4, 3895 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 14-շաբաթյա 1 մլրդ դրամի ԿԲ պարտատոմսեր` 4, 2649 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 187.500.000 դրամի ՊՊ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 1 մլրդ 900 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ մարվել 4 մլրդ 800 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Արտարժույթի շուկա

Հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0, 31 տոկոսովՙ 454.82 դրամից հասնելով 453.43 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 17, 423 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 453, 75 դրամ:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4