«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵՑ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ

«Նոր օր» շաբաթաթերթի տեղեկացմամբ Փասադենայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` Հովսեփյան վարժարանի եւ եկեղեցու նախաձեռնությամբ նշվել է գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակը: Բացման խոսքում ելույթ է ունեցել միջոցառման գլխավոր կազմակերպիչ, ուսուցչուհի Լիզա Մանոյանը, որից հետո աշակերտները հնչեցրել են «Մեր հայրենիք» քայլերգը, երգել են հայրենասիրական երգեր եւ ասմունքել: Օրվա բանախոս, եկեղեցու գլխավոր հովիվ տեր Զավեն քահանա Արզումանյանը խոսել է հայոց այբուբենի ստեղծման կարեւորության եւ քաղաքական հիշյալ ժամանակաշրջանում նրա ունեցած նշանակության մասին:

ՀԲԸՄ-ի երիտասարդների ձեռնարկը

Փարիզի հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երիտասարդները «Յառաջ» օրաթերթի 80-ամյակի առթիվ միջոցառում էին կազմակերպել միության «Ալեք Մանուկյան» կենտրոնում: Ձեռնարկին մասնակցել են մեծ թվով երիտասարդներ, իսկ հյուրերից Արմեն Մութաֆյանը «Յառաջը» որակելով «ծանոթ եւ անծանոթ մի կոթող»` խոսել է նրա կարեւորության մասին:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4