Բարսեղ Կանաչյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Բեյրութի Համազգային թատրոնի «Լեւոն Շանթ» կենտրոնում թատրոնի «Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջը հանդիսություն էր կազմակերպել: «Յառաջ» օրաթերթի հաղորդմամբ, օրվա բանախոսն է եղել երաժշտագետ Ռուբինա Արթինյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է Կանաչյանի կյանքն ու գործը: Նա շեշտել է, թե Կանաչյանը Կոմիտասի 5 սաներից ամենաստեղծագործողն է եղել, ինչպես նաեւ խոսել է Լիբանանում Կանաչյանի գործունեության, նրա ստեղծագործությունների մասին: Ներկաները լսել են Կանաչյանի մեծագույն «Աբեղա» օպերայից հատված` ակնկալելով մի օր այն ամբողջությամբ տեսնել հայ բեմի վրա: