«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐ ԼԻՆԵԼ ԵՎ ԴԱՐՁԱՆՔ»

«Ֆիգարոյի» շաբաթական հավելվածում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նկարագրել է իր գաղթական ընտանիքի ոդիսականը եւ հայտնել իր ուրախությունը` 2006 թ-ը Ֆրանսիայում Հայաստանի տարի լինելու կապակցությամբ: «Յառաջ»-ը նշում է, որ այնուհետեւ Ազնավուրը հիշել է 1915 թ. ցեղասպանությունը, 1,5 մլն հայերի տեղահանությունը, անդրադարձել է իր հոր` երաժիշտ եւ երգիչ Միշա Ազնավուրի ապրուստը հոգալու միջոցներին, նշել դերասանուհի եւ լրագրող մոր ջանքերի մասին: Նկարագրելով իր կյանքը` երգիչը խոսել է Ֆրանսիայի հանդեպ իր ունեցած սիրո մասին. «Ֆրանսիացի եմ եւ 200 տոկոսով փարիզեցի»: Իրենց կյանքի նկարագրումը Ազնավուրն ավարտել է. «ցանկանում էինք ֆրանսիացի լինել եւ դարձանք» խոսքերով:

Պատրաստեց Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4