«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Երեկ երեկոյան Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից (Անթիլիաս, Լիբանան) ստացված պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացնում է, որ 2006 թ. ապրիլի 6-10-ն Անթիլիասում կազմակերպվելու է «Գրողների համահայկական Գ. համաժողովը», Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ եւ «անհրաժեշտ միջոցներու հայթայթումով»: Հաղորդագրության համաձայն, առաջարկը եղել է Արամ Ա-ի կողմից, իսկ Հայաստանի գրողների միության վարչությունն ընդառաջել է առաջարկին: «Հայ գրականությունըՙ համաշխարհայնացման մարտահրավերներուն դիմաց» ընդհանուր խորագիրը կրող համագումարը, որը հաղորդագրությունն այժմվանից որակել է իբրեւ «պատմական», ունի կազմակերպիչ հանձնախումբ հանձինս Նարեկ եպս. Ալյեմեզյանի, լիբանանահայ գրողներ Պեպո Սիմոնյանի, Ժիրայր Դանիելյանի, Սարգիս Կիրակոսյանի եւ Արամ Սեփեթճյանի: Համագումարի ընթացքում սփյուռքահայ եւ հայաստանցի 12 գրողներ եւ գրականագետներ զեկուցելու են 6 տարբեր թեմաների մասին:

Հետագայում կանդրադառնանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4