«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐ ԴՊՐՈՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի քառասնամյա պատմությունը երեկվանից ընթանում է նոր շենքում: Դպրոցն ունի 28 դասարան, մարզադահլիճ, նախատեսված է 600 աշակերտի համար, ապահովված է ժամանակակից տեխնիկայով: Դպրոցի կառուցման ֆինանսավորողը Լուիզ Սիմոն Մանուկյանն է, որին քաղաքապետի որոշմամբ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին շնորհվել է Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչում: Դպրոցի բացման արարողությանը ներկա ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտի առաջին բարերար է կոչել Լուիզ Սիմոն Մանուկյանին եւ ընդգծել, որ նրա արածները երկրի մայրաքաղաքի համար ըստ արժանվույն է պետք գնահատել: Ղուկասյանը նաեւ տեղեկացրել է, որ հանրակրթական հաստատությունների կառուցման եւ նորոգման վրա, ժամանակային կտրվածքի հաշվարկով, անկախացումից հետո ավելի շատ գումար է ներդրվել, քան խորհրդային տարիներին: Իսկ անկախության տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կառուցվել եւ նորոգվել է հանրակրթական 100 հաստատություն:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4