«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2006-01-13 | #5, 2006-01-14 | #6, 2006-01-17


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՈՒՂԵԳՐԻՆ

Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 14-րդ խաղարկությունը: Սովորաբար այդ մրցաշարին մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնները, ինչպես նաեւ հաշվարկից դուրս հանդես եկող ՌԴ պատանեկան հավաքականը: Սակայն լինում են բացառություններ, որ տվյալ երկրի չեմպիոնին փոխարինում է փոխչեմպիոնը: Նշենք, որ Լիտվան ներկայացնում է փոխչեմպիոն «Կաունասը», իսկ ՌԴ չեմպիոն ԲԿՄԱ-ն եւ Ուկրաինայի ուժեղագույն ակումբ Դոնեցկի «Շախտյորը» մոսկովյան մրցաշարում հանդես են գալիս ոչ հիմնական կազմերով:

Սկզբնական փուլում մասնակից 16 թիմերը բաժանվել են չորս խմբի: ՀՀ չեմպիոն «Փյունիկը» «D» խմբի իր անդրանիկ խաղում ուժերը չափեց «Կաունասի» հետ: Մեր թիմի համար խաղն անհաջող դասավորվեց: Արդեն 10-րդ րոպեին Պեխլիչը գրավեց «Փյունիկի» դարպասը: Հաշիվը հավասարեցնելու մեր ֆուտբոլիստների բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Իսկ ահա լիտվացիները խաղավերջում եւս 2 անգամ հասան հաջողության: 77-րդ րոպեին Պիլիբայտիսը կրկնապատկեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Կշանավիչուսը 3-րդ գոլը խփեց: Այսպիսով, մեկնարկային խաղում «Փյունիկը» 0-3 հաշվով զիջեց «Կաունասին»: Այդ խաղում ՀՀ չեմպիոնը հանդես եկավ հետեւյալ կազմով. Կասպարով, Տիգրանյան, Թադեւոսյան (Գրիգորյան, 75), Հովսեփյան, Մելքոնյան (Աղասյան, 75), Ալեքսանյան, Մկրտչյան, Արթուր Ոսկանյան (Նազարյան, 67), Սահակյան (Փաչաջյան, 46), Արզումանյան, Ղարաբաղցյան (Ղազարյան, 66):

Պայքարը շարունակելու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր երկրորդ խաղում անպայման հաղթանակ տոնել Բելառուսի չեմպիոն Սոլիգորսկի «Շախտյորի» նկատմամբ: Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստներին հաջողվեց անհրաժեշտ հետեւություններ անել մեկնարկում կրած անհաջողությունից եւ հաղթանակով ավարտել խաղը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Աղվան Մկրտչյանը 11մ հարվածով բացեց հաշիվը, իսկ խաղավարտից երեք րոպե առաջ Լեւոն Փաչաջյանն ամրապնդեց հաղթանակը: Այդ խաղում «Փյունիկի» կազմն այսպիսին էր. Կասպարով, Թադեւոսյան, Հովսեփյան, Արզումանյան, Տիգրանյան, Մելքոնյան (Ղազարյան, 75), Ալեքսանյան, Մկրտչյան, Փաչաջյան, Նազարյան (Արթուր Ոսկանյան, 82), Ղարաբաղցյան:

Նշենք, որ երկու տուրից հետո «D» խմբում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Բոլոր չորս թիմերն էլ վաստակել են 3-ական միավոր: Այնպես որ քառորդ եզրափակիչի երկու ուղեգրերի տերերին կորոշեն այսօր կայանալիք հանդիպումները: «Փյունիկը» մրցելու է ՌԴ պատանեկան հավաքականի հետ, իսկ «Կաունասն» ու «Շախտյորը»` միմյանց հետ: Հաղթանակի դեպքում «Փյունիկն» անկախ մյուս զույգի մրցախաղի արդյունքից, կշարունակի պայքարը: Ոչ-ոքի արդյունքի դեպքում շատ բան պայմանավորված կլինի «Կաունաս»-«Շախտյոր» հանդիպման ելքից: Այնպես որ այսօրվա մրցախաղերը վճռորոշ են լինելու:

«A» խմբում քառորդ եզրափակիչի մասնակիցներն արդեն հայտնի են: Դրանք են ԲԿՄԱ-ն եւ Տաշքենդի «Պախտակորը», որոնք երկուական հաղթանակ են տոնել: Պայքարը շարունակելու հիանալի հնարավորություն ունի «B» խմբի առաջատար Բաքվի «Նեւթչին», որը եւս երկու հաղթանակ է տոնել: «C» խմբում էլ 6 միավոր ունի ՄՏՏՈՒ-ն:

Ներկայացնում ենք մոսկովյան մրցաշարի հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

«A» խումբ

«Դինամո» Թբ.-ԲԿՄԱ` 0-1(0-0)

Կիրիլենկո (74):

«Պախտակոր»-ՏՖՄԿ` 3-0(1-0)

Թաջիեւ (31), Ջեպարով (68), Սույունով (71):

ԲԿՄԱ-ՏՖՄԿ` 1-0 (1-0)

Կիրիլենկո (36):

«Դինամո» Թբ.-«Պախտակոր»` 1-2 (0-1)

Բոբոխիձե (76)- Պոնոմարյով (7), Սոլիեւ (61)

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Պախտակոր22005-16
2. ԲԿՄԱ22002-06
3. Դինամո Թբ.20021-30
4. ՏՖՄԿ20020-40

«B» խումբ

«Մետալուրգ»-«Ակտոբե»` 3-0 (2-0)

Աստրաուսկաս (6), Կառլսոն (37), Գրեբիս (88):

«Նեւթչի»-«Վախշ»` 3-0 (2-0)

Սուբաշիչ (6), Գաջիեւ (26), Միշուրա (73):

«Մետալուրգ»-«Նեւթչի»` 1-2 (0-2)

Իվանով (64` 11մ)-Ադամիա (25,31):

«Ակտոբե»-«Վախշ»` 1-0 (0-0)

Գոլովսկոյ (57` 11մ):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Նեւթչի22005-16
2. Մետալուրգ21014-23
3. Ակտոբե21011-33
4. Վախշ20020-40

«C» խումբ

ՄՏՏՈՒ-«Դորդոյ-Դինամո»` 2-0 (0-0)

Կարադանով (62, 81)

«Շերիֆ»-«Շախտյոր» Դ.` 3-2 (2-1)

Եպուբյանու (20), Ֆլորեսկու (26), Կորոտեցկի (53, ինքնագոլ)- Ֆոմին (6), Գավրիշ (74):

«Շախտյոր» Դ.-«Դորդոյ-Դինամո»` 1-0 (0-0)

Սելեզնյով (80):

«Շերիֆ»-ՄՏՏՈՒ` 0-1 (0-0)

Չոլիեւ (64):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. ՄՏՏՈՒ22003-06
2. Շախտյոր Դ.21013-33
3. Շերիֆ21013-33
4. Դորդոյ-Դին.20020-30

«D» խումբ

«Փյունիկ»-«Կաունաս»` 0-3 (0-1)

Պեխլիչ (10), Պիլիբայտիս (77), Կշանավիչուս (79):

ՌԴ պատ. հավ.-«Շախտյոր» Ս.` 0-3 (0-2)

Կլիմենկո (26, 40), Բիչյոնոկ (87):

«Շախտյոր» Ս.-«Փյունիկ»` 0-2 (0-1)

Մկրտչյան (45` 11մ), Փաչաջյան (87):

«Կաունաս»-ՌԴ պատ. հավ.` 0-1 (0-1)

Սամսոնով (35):

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Կաունաս21013-13
2. Շախտյոր Ս.21013-23
3. Փյունիկ21012-33
4. ՌԴ պ. հավ.21011-33

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4