ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հունվարի 18-20-ը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախատեսվում են ԱԺ նախագահի հանդիպումներն Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Սիսի Ռոտ Հալվաքանի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալֆրեդ Գուսենբաուերի, արտաքին հարաբերությունների եւ եվրոպական քաղաքականության հարցերով եվրոհանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարդ Պերեն դը Բիշամբոյի եւ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Սթրոհալի հետ: ԱԺ նախագահը կմասնակցի նաեւ «Հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության խորացման եվրոպական ռազմավարությունը» թեմայով խորհրդաժողովին:
Հանդիպումներ կլինեն նաեւ Ավստրիայի վարչապետի, արտգործնախարարի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: