ԱՄՆ նախագահը հունվարի 16-ը հայտարարել է կրոնական ազատության օր, միաժամանակ ընդգծելով, երկրից դուրս այդ ազատության համար տարվող աշխատանքի առաջընթացը Հնդկաստանում, Լաոսում, Վիետնամում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես տեղեկացնում է Civil.ge վրացական ինտերնետային էջը, ԱՄՆ պետդեպարտամենտի նախորդ տարվա նոյեմբերի 8-ին հրապարակված աշխարհում կրոնական ազատության մասին զեկույցում ասված է. «Վրաստանում շարունակվում են ոչ ավանդական կրոնների հետեւորդների թե՛ խոսքային, թե՛ ֆիզիկական հետապնդումները»:
Միայն դժվար է հասկանալ, թե Վաշինգտոնի համար ոչ ավանդականների շա՞րքն են դասվում արդյոք քրիստոնեական մյուս եկեղեցիները, որոնցից գոնե հայ առաքելականները այդ երկրում ոչ կարճ պատմություն ունեն, բայց մինչ օրս ծագման հարց են առաջացնում վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների համար:
Ն.Պ.