Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: