«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՊԻՏԱԼՆ ՈՒՂՂՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը երկրորդ երկիրն է, ուր Թուրքիայի գործարարները մեծ ներդրումներ են անում ներքին ճգնաժամերից ապահովագրվելու համար: Նրանց կողմից նույն նպատակով գործնական հավանություն ստացած երկիրը Հոլանդիան է: Այս տվյալները ներկայացվել են Անկարայի Արդյունաբերական պալատի զեկույցում, որը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը, վերջին 5 տարիների ներդրումների ուսումնասիրությունը ներառող զեկույցի տվյալներով, Ադրբեջանի տնտեսությունում թուրքական ներդրումները կազմել են 1,891 միլիարդ դոլար, որի մեծ մասըՙ 1,8 միլիարդը բաժին է հասել էներգետիկայի ոլորտին: Հոլանդիայում թուրքական կապիտալը 2,485 միլիարդ դոլար է, Մեծ Բրիտանիայումՙ 520,9 միլիոն:

Նույն 5 տարիներին թուրքական 118 ընկերություններն իրենց գործունեությունն ամբողջությամբ տեղափոխել են Ադրբեջան:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4