Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նոր նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ ԼՂՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից ազատվել է Բորիս Ալավերդյանը եւ նրա փոխարեն նշանակվել է Մարատ Հակոբջանյանը: Երեկ ստորագրված մեկ այլ հրամանագրով էլ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ազատվել է Լենսթոն Գուլյանը, սոցիալական ապահովության նախարարությունը կգլխավորի Վասիլի Աթաջանյանը: