Արդեն երկու ամիս հանրապետության պետական գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից ու աշխատում է ազգային առողջապահության ինստիտուտում: Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը տեղեկացրեց, որ պրն Դավիդյանցը ինքն է ցանկացել աշխատել բժիշկների վերապատրաստման ինստիտուտում, նաեւ ձեռք է բերվել հետագայում համագործակցելու համաձայնություն: Առայժմ այդ պաշտոնը թափուր է, սակայն պարտականությունները դրված են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի վրա: Իսկ թե ո՞վ կզբաղեցնի այդ պաշտոնը, առայժմ պարզ չէ:
Մ. Մ.