«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ԲԱՎՐԱ-ՆԻՆՈԾՄԻՆԴԱ ՍԱՀՄԱՆԱԿԵՏԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԱՌՈՒՄՈՎ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Վրացական կողմը ոչինչ չի ձեռնարկում թռչնագրիպի վիրուսի տարածումը կանխելու համար Բավրա-Նինոծմինդա հայ-վրացական սահմանակետում: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, որի թղթակիցն օրերս հատել է սահմանը հենց այդ սահմանակետում: Ըստ հաղորդագրության, հայկական կողմում բոլոր մուտք գործող եւ դուրս եկող ավտոմեքենաներն ախտահանող միջոցառումների են ենթարկվում, մարդկանց բաժանում են հատուկ բուկլետներՙ վարակի վտանգավորության եւ կանխարգելիչ անհրաժեշտ միջոցների տեղեկատվությամբ: Այս մասին վկայում են նաեւ հայկական հեռուստատեսության բազմակի անդրադարձները, հատկապես Բավրա-Նինոծմինդա սահմանակետում տիրող իրավիճակին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4