Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 17-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, սահմանեց «Կինոնկարահանումների, թատերական, կրկեuային եւ այլ ներկայացումների, oպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ եւ այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մաuերով uահմանված կանոններից նախատեuված բացառություններով Հայաuտանի Հանրապետության թղթադրամի պատկերների oգտագործումից անմիջապեu հետո դրանք եւ դրանց պատրաuտման համար oգտագործված նյութերի (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձեւերը եւ այլն) ոչնչացման» կարգը եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների համար պարտադիր տեղեկացման եւ կասկածելի գործարքի թիվ 001» հաշվետվական ձեւը, ինչպես նաեւ նշանակեց ԿԲ-ում մասնագիտական որակավորման քննության պատախանատու եւ մասնագիտական որակավորման քննության դիտորդ անձանց:
ԿԲ խորհուրդը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին» կարգում եւ փոփոխություններ կատարեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում»:
Խորհրդի որոշմամբ Հակոբ Թանդարյանին տրամադրվեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա: Ուժը կորցրած ճանաչվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թիվ 448/9, թիվ 585, թիվ 558 լիցենզիաները: