Հունաստանի «Պոլսեցիների միության» հանդիսասրահում դեկտեմբերին տեղի է ունեցել Թագուհի Թովմասյանի «Թող ձեր սեղանը օրհնված լինի» թուրքերեն հատորի հունալեզու թարգմանության շնորհանդեսը: Ներկաներն անդրադարձել են հատորի բովանդակությանը: