«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի տարվա բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի 300 հոգուց բաղկացած պատվիրակություն: Հունվարի 22-ին, ժամը 18-ին Կրեմլի սյունազարդ պալատում կկայանա Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը կսկսվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակիրճ ելույթներով, որից հետո տեղի կունենա հայ արվեստի վարպետների համերգ: Համերգին մասնակցելու են դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երգիչներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Բարեկամություն» պարային համույթը, Տիգրան Հեքեքյանի մանկական երգչախումբը, Միշել Լեգրանը եւ ուրիշներ: Համերգին ելույթ կունենան նաեւ Իոսիֆ Կոբզոնը եւ ռուսահայ էստրադայի երգիչներՙ կատարելով Առնո Բաբաջանյանի ամենասիրված «Առաջին սիրո երգը» ստեղծագործությունը: Այդ կատարումը նվիրվում է սիրված կոմպոզիտորի 85-ամյակին, որը լրանում է հենց այդ օրը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացի դիրիժոր Էդուարդ Թոփչյանից կղեկավարի նաեւ Վլադիմիր Սպիվակովը: Տոնական համերգի համերգավարներ են ընտրվել Սաթենիկ Սահակյանցը եւ Դմիտրի Տիմուրովը:

Հունվարի 24-ին Էրմիտաժում կբացվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը թեմայով ցուցահանդեսը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4