Ինչպես հաղորդում է Արմենպրես գործակալությունը, առաջիկա շաբաթում Հայաստան կայցելեն Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետներըՙ համաճարակաբան եւ լաբորատոր մասնագետ: Այս կազմակերպության հայաստանյան գրասենյակի տեղեկացմամբ, ժամանող մասնագետները կօգնեն թռչնագրիպի դեմ կանխարգելիչ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու: