«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


«ՆԱԽՆՅԱՑ ՔԱՐԵՐԸ» ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կինոբեմադրիչ Եղիշե Գեւորգյանը նկարահանել է «Նախնյաց քարեր» ֆիլմը, որը պատմում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության «ցեղասպանության» մասին: Այն բացառապես հիմնված է հարցազրույցների ու քողարկված իրականության պատկերի վրա:

Գիտական հարցեր քննելու հավակնություն չունեցող այս ֆիլմում ներկայացված են թե՛ իրենց ազգային ու մշակութային ինքնության համար պայքարող, թե՛ այդ պայքարից հետ քաշված մարդիկ:

Կինոբեմադրիչը ցուցադրում է նաեւ պատմության կեղծարարությամբ ու վանդալիզմով զբաղվող տեղացի վրացիներին, ինչպես նաեւ անկախ Վրաստանում սկիզբ առած հակահայկական նոր հիստերիան, ինչը պատմության ընթացքում գոյություն ունեցած արմենաֆոբիայի շարունակությունն է, որ ժողովրդավարական քննարկումների քողի տակ այսօր իրականացնում են Վրաստանի նախագահն ու կառավարությունը:

Անկախ Վրաստանում վրացական են դարձել 45 հայկական, 6 կաթոլիկ եւ 5 ռուսական եկեղեցիներ, որոնց մասին ֆիլմում իրենց խոսքն են ասում բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ֆիլմում գերազանցապես ընդգրկված է Ջավախքը, որտեղ էթնիկ հայ բնակչությունը զգալի թիվ է կազմում:

Եղիշե Գեւորգյանը նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, գրել է սցենարներ, բազմաթիվ պիեսներ, որոնք թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն:

Ռ.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4