«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՔՆՆԱՐԿՎԵՑ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

Հունվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլուն:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձավ Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի շուրջը ստեղծված վիճակին` վստահություն հայտնելով, որ բոլոր դժվարությունները կհարթվեն եղբայրական սիրով, փոխհասկացողությամբ եւ այն գիտակցությամբ, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի համար է: Վրաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ այժմ վրաց իշխանությունները փորձում են ինչպես Հայոց թեմի, այնպես էլ երկրի կրոնական դաշտում առկա խնդիրները լուծել:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4