«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՍԿՍՎԵԼ Է ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բուդապեշտում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի երկրորդ դատավարությունը: Հիշեցնենք, որ ադրբեջանցու նկատմամբ երկրորդ քրեական գործը հարուցվել է 2004 թ. հունիսի 19-ին` նրա եւ մեկուսարանի աշխատակիցների միջեւ եղած միջադեպի պատճառով: Աղբյուրի համաձայն, բանտի աշխատակիցները Սաֆարովից խնդրել են նրա հեռախոսային քարտը, եւ վերջինիս հունգարերեն չհասկանալու պատճառով էլ տեղի է ունեցել միջադեպը: Նշվում է, որ Ռամիլ Սաֆարովը իշխանության ներկայացուցիչներին ընդդիմանալու համար կարող է դատապարտվել 2 տարի ազատազրկման: Այս մասին Բաքվի «Էխո» թերթին հայտնել է Մարգարյանի սպանության գործով Սաֆարովի ընտանիքի շահերի դատապաշտպան Ադիլ Իսմայիլովը: «Արմինֆո» գործակալության համաձայն, գործի քննությունը նախագահում է դատավոր Տոտ Գյենգվերը, իսկ Սաֆարովի փաստաբան է նշանակվել հունգարացի իրավաբան Կլարա Ֆիշերը: Թեեւ դատավարությանը ադրբեջանցի իրավաբանների մասնակցություն չի սպասվում, լսումներին կմասնակցեն Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչները:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4