«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2006-01-17 | #7, 2006-01-18 | #8, 2006-01-19


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՄԵԾ Է ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԸ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տարածքում սեյսմիկ վտանգը բավականաչափ մեծ է հարավ-արեւելյան հատվածում, մասնավորապես Սյունիքի մարզում: Այս մասին նշված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության 2005 թ.-ի հաշվետվությունում: Ըստ այդմ, նշված հատվածում կա էներգիայի դեֆիցիտ, որը կարող է իրացվել մեկ 5,5 մագնիտուդային երկրաշարժի, կամ մի քանի ավելի թույլ երկրաշարժերի միջոցով:

Ըստ հաշվետվության, 2005 թ.-ին ծառայության ավելի քան 150 դիտակայանների կողմից գրանցվել է 160 երկրաշարժ: Անցած տարի իրականացվել են այդ կայանների եւ սարքավորումների պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ` ապահովելով դիտարկումների ազգային ցանցի կայանների շուրջօրյա աշխատանքի հուսալիությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4