Այսօր, Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, Վարդան Օսկանյանը կժամանի Երեւան Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ Լոնդոնում ունեցած հանդիպումներից հետո: Գիշերը «Հայլուր» ծրագրի հաղորդմամբ, Օսկանյանը խոսելով լոնդոնյան հանդիպման մասինՙ նշեց, որ հաստատվել է նախագահների մոտակա հանդիպումը, հատկապես որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հրավերներ է ուղարկել երկու նախագահներին հանդիպման առնչությամբ:
«Ազերի պրես» գործակալության հաղորդմամբ, Էլմար Մամեդյարովն արդեն իսկ Լոնդոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքը որակել է հագեցած եւ ինտենսիվ մթնոլորտ ունեցող: