ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն, «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է «նոր փաստեր» ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաշվետվության մեջ ընդգրկված Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի առնչությամբ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ակնկալվում է, որ կքննարկվի հակամարտության վերաբերյալ զեկույցը, իսկ երկրորդ հարցն ի հայտ կգա «Եվրոպայում գաղտնի բանտերի առկայության հարցի քննարկման ընթացքում»: Այդ քննարկումների ժամանակ, ըստ Սեիդովի, օրակարգ կարող են մտցվել փաստաթղթեր, որոնք պատրաստվել եւ ներկայացվել են մի քանի տարի առաջ: Սամեդ Սեիդովի խոսքերով, դեռեւս գոյություն ունի միջազգային Կարմիր խաչի եւ այլ կազմակերպությունների օգնությամբ «ադրբեջանական կողմի հարցման հիման վրա Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների եւ զինվորների որոնման անհրաժեշտություն»:
Մեր կողմից հիշեցնենք, որ հայկական կողմը միշտ էլ հերքել է ադրբեջանցի գերիների գոյությունը:
Ա. Հ.