«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


ԱՄՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ

Ներկա համարի 8-րդ էջում հրապարակում ենք Մ. Նահանգների Կալիֆոռնիայի շրջանային դատարանի ծանուցագիրը ֆրանսիական ԱՔՍԱ (AXA) ապահովագրական ընկերության նկատմամբ «Կիրակոս եւ Կիրակոս», «Կաբատեք Բրաուն Քելներ» եւ «Եղիայան եւ գործակիցներ» իրավաբանական գրասենյակների նախաձեռնությամբ հարուցված դատական գործի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, 1915 թ. ցեղասպանությունից առաջ բազմաթիվ հայեր ֆրանսիական այդ ընկերությանը տարբեր գումարներ են մուծել, որոնք չեն վերագանձվել ավանդատուների ցեղասպանված լինելու պատճառով: Ծանուցագիրը վերապրողներին եւ զոհվածների ժառանգորդներին տեղեկացնում է այդ խնդրով դատարանին դիմելու` պահանջներ ներկայացնելու պայմանների եւ կանոնակարգի մասին: Շահագրգիռ բոլոր անձանց եւ պետական համապատասխան մարմիններին հանձնարարում ենք ուշադիր փութաջանությամբ արձագանքել ծանուցագրին: Հիշեցնենք, որ իրավաբանական նույն գրասենյակների նախաձեռնած նախորդ դատական գործը` «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության դեմ, պսակվել է հաջողությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4