Բեյրութի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել դասախոսություն` «Թուրքիա, մշակութային եղեռն` հայկական ճարտարապետական կոթողների իրավիճակը բռնագրավված տարածքներում» թեմայով: «Հերիթեչ Գլոպից» Նարեկ Դեմիրճյանը նշել է, որ 2005 թ. անկյունադարձային է եղել համայն հայության համար` Մեծ եղեռնի 90-ամյակը արժանավայել ոգեկոչելու իմաստով: «Յառաջ»-ը տեղեկացնում է, որ դասախոսը շեշտել է, թե հանդիպումը նպատակ չունի հակաթուրքական տրամադրություն ստեղծելու, այլ ներկայացնում է գրավյալ տարածքներում գտնվող հայկական կոթողների վիճակը:
Գ. Գ.