«Ազգի» վաղվաՙ հունվարի 21-ի համարը լույս կտեսնի 16 էջով, ընդգրկելով նաեւ այս տարվա մշակութային առաջին ներդիր-հավելվածը: Ընթերցողներն այդ հավելվածում կարող են կարդալ ամերիկահայ հայտնի գրականագետ Երվանդ Ազատյանի գրականագիտական հոդվածը 2005 թ. գիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթըրի մասին, երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի հոդվածը Բորիս Հայրապետյանի «Նորմա» ֆիլմ-օպերայի մասին, Մելանյա Բադալյանի հարցազրույցը դաշնակահար Արթուր Փափազյանի հետ եւ վերջումՙ պատմաբան Գեւորգ Յազըճյանի գրախոսությունը դոկտ. Էդվարդ Մելքոնյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն» գրքի մասին: